14 հունիսի, 2026 թ.

ՌԱԽՄԱՆԻՆՈՎ․ ՁԱՅՆԵՐ ԵՎ ԴԱՇՆԱՄՈՒՐ

ՌԱԽՄԱՆԻՆՈՎ․ ՁԱՅՆԵՐ ԵՎ ԴԱՇՆԱՄՈՒՐ • «Լիլլա» վոկալ քառյակ • Տիգրան Պետրոսյան (դաշնամուր) Սերգեյ Ռախմանինովի երաժշտությունը ոգեշնչել է բազմաթիվ սերունդների և մինչ օրս շարունակում է գտնել նոր արտահայտչաձևեր։ «Լիլլա» վոկալ քառյակի համար Ռախմանինովի երաժշտությունն առանձնահատուկ նշանակություն ունի. համույթի անվանումը ներշնչված է կոմպոզիտորի հանրահայտ «Յասամաններ» (Lilacs) ռոմանսից։ Դաշնակահար Տիգրան Պետրոսյանի հետ համատեղ համերգում քառյակը կներկայացնի ծրագիր, որն ընդգրկում է Ռախմանինովի վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա երաժշտության հիման վրա ստեղծված բազմաձայն վոկալ մշակումներ։ 🎶 Հրավիրում ենք բացահայտելու ռախմանինովյան սիրված էջերը՝ ջերմ ու մտերմիկ հնչողությամբ։ 🎟️ Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում՝ Աբովյան 2 հասցեով: 📞 Տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 87-75 հեռախոսահամարով: 💳 Առցանց վաճառքը՝ Philharmonia.am 🎫 Տոմսերի արժեքը՝ 3,000 - 5,000 դրամ