4 սեպտեմբերի, 2026 թ.

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկխոսություն՝ Բախի երաժշտական ճարտարապետության և Մուսորգսկու պատկերային երևակայության միջև։ Ֆիլհարմոնիայի նոր համերգային ցիկլը նվիրված է դաշնամուրային երկացանկի ոճային և արտահայտչական բազմազանությանը։ Նախագծի առաջին համերգի ընթացքում հանդես կգան դաշնակահարներ Էդվարդ Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը։ Երեկոն կուղեկցի ժամանակակից գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված պրոյեկցիոն ու լուսային ձևավորմամբ՝ հակադրությունների գեղարվեստական սկզբունքը շարունակելով նաև տեսողական տիրույթում։ Ծրագիր՝ • Մոդեստ Մուսորգսկի – «Պատկերներ ցուցահանդեսից» • Յոհան Սեբաստիան Բախ – երկեր՝ Վիլհելմ Քեմպֆի, Ալեքսանդր Զիլոտիի, Էժեն դ’Ալբերի, Մայրա Հեսի և Էգոն Պետրիի դաշնամուրային փոխադրումներով Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ Տոմսերը հասանելի են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)