8 փետրվարի, 2026 թ.
Համերգ Կամերային Երաժշտության տանը
Փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա երգեհոնի և դաշնամուրի երաժշտության համերգը։
Ելույթ կունենան Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը և Տիգրան Պետրոսյանը։
Տոմսերը, ծրագիրը և ամբողջական տեղեկատվությունը՝ կցված հղմամբ։
Մի՛ բաց թողեք։