8 հուլիսի, 2026 թ.

Աննա Ախմատովա. «...Իմ բոլոր սիրեկաններին ես երջանկություն եմ բերել...»

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու մոնոներկայացման Աննա Ախմատովա. «...Իմ բոլոր սիրեկաններին ես երջանկություն եմ բերել...» Աննա Ախմատովան բանաստեղծ է, Արծաթե դարի առանցքային դեմքերից մեկը: Նրա պոեզիան խոր, զգայական ու դրամատիկ սիրով սիրող կնոջ օրագիր է: Տղամարդիկ եղել են նրա ներշնչանքն ու ճակատագրի համահեղինակները՝ բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովը, արվեստաբան Նիկոլայ Պունինը, կոմպոզիտոր Արթուր Լուրյեն, նկարիչ Ամեդեո Մոդիլիանին... Հրավիրում ենք ձեզ ընկղմվելու ախմատովյան բանաստեղծությունների, հուշերի և ժամանակից ուժեղ գտնված Սիրո աշխարհում: Կատարողներ. Ասմունք՝ Աննա Միքաելյան Դաշնակահար՝ Տիգրան Պետրոսյան (ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, միջազգային մրցույթների դափնեկիր) Երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում է գինու հյուրասիրություն։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թանգարանի տոմսարկղից՝ միջոցառման սկսվելուց մեկ օր առաջ (տեղերը սահմանափակ են)։ Տարիքային սահմանափակում՝ 18+

Follow the story

    Աննա Ախմատովա. «...Իմ բոլոր սիրեկաններին ես երջանկություն եմ բերել...» | Տիգրան Պետրոսյան