5 մարտի, 2026 թ.

«Օպերա, բալետ, կինո». բազմաժանր երաժշտական երեկո Կամերային երաժշտության տանը

«Օպերա, բալետ, կինո». բազմաժանր երաժշտական երեկո Կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 21-ին կայացել է երգեհոնի և դաշնամուրի բացառիկ համերգային երեկո՝ «Օպերա, բալետ, կինո» խորագրով։ Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը և Տիգրան Պետրոսյանը՝ ներկայացնելով բազմաժանր և գունեղ ծրագիր, որը միավորել էր օպերային, բալետային և կինոերաժշտության լավագույն էջերը։ Տարբեր դարաշրջանների և ժանրերի գլուխգործոցները մեկ երեկոյի ընթացքում՝ Բախից, Հենդելից, Վիվալդիից և Գլյուկից մինչև Չայկովսկի, Խաչատրյան, Սվիրիդով, Ուեբեր ու Ցիմմեր։ Համերգի ավարտին հնչել է Մորիս Ռավելի «Բոլերո»-ի կրճատ տարբերակը՝ բոլոր հինգ երաժիշտների մասնակցությամբ․ երկուսը՝ երգեհոնի մոտ, երեքը՝ դաշնամուրի։